ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Բանգլադեշ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Դաքայի առևտրաարդյունաբերական պալատի (DCCI) տնօրեն Աշրաֆ Ահմեդի և պալատի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
Հանդիպման ընթացքում Նարեկ Տերյանը կարևորել է հայ-բանգլադեշյան տնտեսական հարաբերությունների աշխուժացումը և առևտրաշրջանառության ծավալների աճը:
«Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի Հանրային կապերի և մարքեթինգի վարչության պետ Էդիկ Հարությունյանը բանգլադեշցի գործարարներին և Դաքայի առևտրաարդյունաբերական պալատի (DCCI) տնօրենների խորհրդին ներկայացրել է ՀՀ ներդրումային գրավչությունն ու հնարավորությունները։
Քննարկվել են երկու երկրների գործարարների շրջանում փոխադարձ իրազեկվածության բարձրացմանը միտված անհրաժեշտ քայլերը: