Նոյեմբերի 9-ին կապիտուլացիայի խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց հետո Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը շարունակեցին պաշտպանել միայն իրավապահ կառույցները։
Այդ օրվանից Փաշինյանի անվտանգության ապահովման համար ավելացան ոստիկանական պատ կազմող ոստիկանների շարքերը, միևնույն ժամանակ մամուլում բազմաթիվ հրապարակումներ հայտնվեցին համակարգը լքող ոստիկաների մասին, որոնք հրաժարվել են ստանձնել հող հանձնած իշխանության ղեկավարի պաշտպանությունը։
ԼՈւՐԵՐ.com-ը հարցում է ուղարկել Ոստիկանություն' պարզելու, թե 2020 թվականի նոյեմբերից մինչև հարցումը ստանալու օրը համակարգից քանի՞ աշխատող է ազատվել աշխատանքից' սեփական դիմումի համաձայն:
Ի պատասխան մեր հարցման' Ոստիկանությունից տեղեկացրել են.
«2020 թվականի նոյեմբերից մինչ հարցումը ստանալու օրվա՝ 13.03.2021 թվականի դրությամբ, ոստիկանությունում «Սեփական դիմումի համաձայն» աշխատանքից ազատվել է 329, ընդունվել՝ 353 անձ»։