Mediamall.am-ն իր ընթերցողների շրջանակում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ. «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի գործունեությունը»:
Հարցվածների մեծամասնության՝ 53% (2869 ձայն) կարծիքով Արամայիս Գրիգորյանի աշխատանքը անբավարար է, 43%-ի (2329 ձայն) համար մարզպետի կատարած աշխատանքը գերազանց է: «Բավարար» տարբերակն ընտրել է հարցվածների 0% տոկոսը (21 ձայն), «Միևնույն է» տարբերակը' 1%-ը (66 ձայն), իսկ «Լավ» տարբերակն ընտրել է հարցվածների 2%-ը (87 ձայն):
Նշենք, որ հարցմանը մասնակցել է 5372 ընթերցող: