Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի:

Այս մասին ասվում է Արարատի մարզպետարանի պաշտոնական էջում՝ մարզպետ Ռազմիկ Թևոնյանի խոսքում։ Վերջինս խնդրում է զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից ու հիշեցնում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:

Մարզպետը պարզաբանում է ներկայացրել՝ հաշվի առնելով մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականի տարբեր վարկածները. «որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել»,- ասված է հայտարարությունում։