Mediamall.am-ն իր ընթերցողների շրջանակում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ. «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի գործունեությունը»:

 

Հարցվածների մեծամասնության՝ 51% (187 ձայն), Սարգիս Սահակյանի աշխատանքը անբավարար է գնահատել, 3%-ի (12 ձայն) համար մարզպետի կատարած աշխատանքը բավարար է: «Գերազանց» տարբերակն ընտրել է հարցվածների 15%-ը (55 ձայն), «Լավ» տարբերակը՝ 4%-ը (13 ձայն), իսկ «Միևնույն է» տարբերակն ընտրել է հարցվածների 27%-ը (98 ձայն):

 

Նշենք, որ հարցմանը մասնակցել է 365 ընթերցող: