Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարական էր տվել, սակայն, օրեր անց, նա ետ է վերցրել իր դիմումը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ռազմիկ Թևոնյանը:
«Այո՛, ես ետ եմ վերցրել դիմումս և շարունակում եմ մարզպետի իմ աշխատանքը»,- ասաց նա:
Հետարքրվեցինք՝ որն էր պատճառը աշխատանքից ազատման դիմում գրելու և նորից այն ետ վերցնելու, պատասխանեց. «Պատճառը անձնական էր, որևէ այլ բան չկա»,-ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ Թևոնյանը դեռեւս սեպտեմբերի 9-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել: