Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ԺՊ Արաքսյա Կիրակոսյանը։

Կառավարությունը պետք է հաստատի մարզպետի հրաժարականի դիմումը, որից հետո վերջինս լրագրողներին կհայտնի հրաժարականի պատճառների մասին, իսկ մինչ այդ,  մարզպետը կշարունակի բնականոն աշխատանքը:

Արաքսյա Կիրակոսյանը հավելեց նաև, որ այս պահին Պետրոսյանը հանդիպում է գերիների հարազատների հետ։