Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Ծովագյուղի բնակիչ 30-ամյա Պետրոս Գալստյանը, վարելով ВАЗ 2106 մակնիշի 13 ԼT 687 համարանիշի ավտոմեքենան, Երևան Իջևան ավտոճանապարհի 68-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

 

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Մուրադ Երվանդյանն ու Հայկ Սարգսյանը, ինչպես նաև՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով:

 

Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Պ. Գալստյանը աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում և նա իր կնոջը տեղափոխելիս է եղել հիվանդանոց, իսկ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջական ֆոտոշարքը դիտեք այստեղ