Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Բաղանիս-Իջևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Տավուշի մարզի Կողբ գյուղի Զինավան թաղամասի բնակիչ, 29-ամյա Կարեն Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի 34 CV 857 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել հողաթմբին: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

 

Փաստի առթիվ զբաղվում է ՀՀ ՊՆ Իջևանի ռազմական ոստիկանությունը: Կայքի՝ Կ. Հայրապետյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես շտաբի պետ: 

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում