Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 12։15-ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ 38-ամյա Սամվել Ղուլյանը իր վարած Toyota Highlander ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139․1 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել առվակում։
Վթարի հետևանքով ուղևոր՝ Արցախի Հանրապետության բնակիչ 12-ամյա Մ․ Ղուլյանը բժշկական հետազոտություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վայք» բժշկական կենտրոն։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս․ Ղուլյանը Ստեփանակերտի փոխքաղաքապետն է։