Մարտի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմանում Մոնթե Մելքոնյան-Իսկավոի պողոտա ճանապարհահատվածում բախվել են BMW մակինիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ըստ աղբյուրի՝ Hyundai ավտոբուսը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկռում, և բոլոր ուղևորները կառավարության աշխատակազմից են։