Ֆրանսիայի արեւմուտքում վթարի է ենթարկվել զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը, որի հետեւանքով 2 մարդ մահացել է: Le Monde- ի տեղեկացմամբ, վթարի հետեւանքով 30 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է կրիտիկական:
Eurolines ընկերության ավտոբուսը Ֆրանսիայի Մարսել քաղաքից ուղեւորվում էր Իսպանիայի Մուրսիա քաղաք: Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել: Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն: Ոստիկանությունը չի բացառել, որ վթարը տեղի է ունեցել վարորդի պատճառով:
Տուժածներից մի քանիսի քաղաքացիությունը դեռ չի պարզվել: Հայ տուժածների մասին տեղեկություններ դեռեւս չեն հալորդվում: