Անթալիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության ներկայացուցչին:

Ավելի վաղ E1.RU պորտալը հայտնել էր, որ Ալանի շրջանում, լեռնային ճանապարհի վրա ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել։ Ըստ նրանց տեղեկության` վթարի հետևանքով 7 մարդ է տուժել։ Բայց այդ տեղեկության պաշտոնական հաստատում դեռ չի ստացվել։

«Այո, ավտոբուսի մասնակցությամբ  վթար եղել է։ Դեպքի մանրամասները պարզվում են», – ասել է գործակալության զրուցակիցը։

Բայց Անթալիայի Ճանապարհային ոստիկանությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ ուրբաթ օրը ՌԴ-ից եկած զբոսաշրջիկների ավտոբուսով վթարներ չի եղել:

«Նման վթարների մասին հաղորդում չի ստացվել», – ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ նույն E1.RU պորտալի` զբոսաշրջիկները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, այդ թվում կոտրվածքներ, վնասվածքներ գլխի շրջանում։

armeniasputnik.am