Երևանի Վ. Սարգսյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ ապրիլի 27-ին իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և «Հունդայի» մակնիշի թիվ 44 համարի երթուղային ավտոբուսը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, «Հունդայի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է հասցվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: