Երևան-Օմսկ ավտոճանապարհով երթևեկող ավտոբուսը վթարի է ենթարկվել, 3 վիրավոր կա: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Վթարը տեղի է ունեցել կիրակի օրը՝ առավոտյան, Նինա գյուղի մոտ:

«Երևան-Օմսկ ավտոճանապարհին «Nissan Elgrand» միկրոավտոբուսն անիվի վնասվածքի պատճառով վթարի է ենթարկվել:  Միկրոավտոբուսում ութ մարդ է եղել, երեքը վիրավորվել են », - ասվում է հաղորդագրության մեջ:

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց և ստացել անհրաժեշտ բուժոգնություն: Զոհեր չկան: Վիրավոր բոլոր քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունից են: 

Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ աշխատակիցները: