Դեկտեմբերի 4-ին ՌԴ Ռոստովի շրջանի «Դոն» մայրուղում Mercedes մակնիշի ավտոբուսը բախվել է «МАН» բեռնատարին: Այս մասին հայտնել է «Дон-ТР»-ն:

 

Վթարի հետևանքով վարորդը վնասվածքներ է ստացել:

 

Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է վերահսկողությունը, ինչի հետևանքով էլ բախվել է դիմացից եկող «МАН» բեռնատարին:

 

Ավտոբուսը շարժվում էր «Մոսկվա - Երևան» երթուղու երկայնքով: Ավտոբուսում այդ պահին եղել է 15 ուղևոր և 2 վարորդ։ Վթարի հետևանքով ավտոբուսի վարորդը ոտքերի լուրջ վնասվածք է ստացել: Ցուցաբերած բժշկական օգնությունից հետո տղամարդը հրաժարվել է հոսպիտալացումից: