Ռուսաստանում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել հայերի մասնակցությամբ. Այսօր՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 05.00-ի սահմաններում, Վլադիկավկազի մոտ, շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երեւան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով, ավտոբուսում եղել է 52 մարդ, որոնցից առնվազն 5-ը մահացել են, 19 մարդ տեղափոխվել է Վլադիկավկազի կլինիկական հիվանդանոց:
Դեսպանատան կողմից աշխատաքններ են տարվում տեղի Արտակարգ իրավիճակների գլխավոր վարչության ղեկավարության, ինչպես նաեւ համայնքային կազմակերպության հետ, տուժածներին համապատասխան օգնություն ցուցաբերելու համար: