Թուրքիայում զբոսաշրջիկների տեղափոխող միկրոավտոբուսը վթարի է ենթակվել. վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է մինչև 20-ի: Այդ մասին հայտնել է արևմտյան Մուղլայի նահանգի նահանգապետ Իմեր Չիչեկը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դեպքը տեղի է ունեցել Մուղլա-Անթալիա ավտոճանապարհի վրա երկրի հարավ-արևմուտքում՝ Մարմարիս քաղաքի մոտակայքում: Հաղորդվում է, որ ավտոբուսի վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը լեռնային ճանապարհի վտանգավոր շրջադարձի վրա, ինչի պատճառով ավտոմեքենան շուռ է եկել: Ավտոճանապարհի երթևեկությունը փակվել է երկու ուղղություններով:
Հաղորդվում է, որ վթարի հետևանքով տուժել են Թուրքիայից զբոսաշրջիկներ: Ամիր Չիչեկի խոսքերով՝ արտասահմանցիներ զոհերի թվում չեն եղել: