Հուլիսի 21-ին, ժամը 08.45-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Վայք-Զառիթափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վայք-Զառիթափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «Նիսսան» մակնիշի 17 ԼՕ 203 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը, ինչից վարորդ' 1972 թ. ծնված Ա. Աբրահամյանը, ուղևորներ՝ 2006 թ. ծնված Լ. Աբրահամյանը, 1996 թ. ծնված Ա. Սարգսյանը և 1993 թ. ծնված Հ. Առաքելյանը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղի ուժերով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ' Վայքի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 08:30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի բնակիչ 41-ամյա Աբրահամ Աբրամյանը Զառիթափ-Վայք ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, իր կողմից վարած Nissan մակնիշի 17 ԼՍ 203 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և 5 մետր գլորվել ձորը:
Վթարի հետևանքով երկաթե արգելապատնեշը մտել է ավտոմեքենայի մեջ և կտրել Լիլիթ Աբրամյանի ոտքը: Քանի որ ավտոմեքենան գազաբալոնով է, և մեքենայից կար գազի արտահոսք, փրկարարները դադարեցրին գազի արտահոսքը:
Մանրամասները՝ այստեղ: