Մայիսի 13-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 04։30-ի սահմանում Վայոց Ձորի մարզի Գոմք գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գեղամ Մարգարյանը իր վարած «ВАЗ 2105» մակնիշի 90 DO 044 համարանիշի ավտոմեքենայով Զառիթափ-Գոմք ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ դեպի Զառիթափ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վթարի հետևանքով վարորդ Գ. Մարգարյանը տեղում մահացել է։
Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։