shamshyan.com-ը գրում է.

 

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 30-ամյա Մանուկ Մելքոնյանը իր վարած Mitsubishi մակնիշի 82 FF 002 համարանիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ 30-ամյա Ելենա Համբարձումյանը և 12-ամյա Սոֆիա Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սողոյանի գլխավորությամբ։ 

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում