Այսօր՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ժանմը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Հրանտ Եղիազարյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում, վարելով «Opel Astra» մակնիշի՝ 47 AA 007 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորներ 13-ամյա Հայկուշ Եղիազարյանն ու 14-ամյա Մանուկ Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենրտոն, որտեղից էլ՝ Երևան:
Վթարի վայր են ժամանել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և 1-ին դասակի հրամանատարի պաշտոնակատար Կարեն Ղալեչյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Արկադի Գաբրիելյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ուղևորները վարորդի երեխաներն են և ավտոմեքենայում է եղել նաև վարորդի կինը, և բժիշկները հայտնել են, որ նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: