Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 11։25-ի սահմաններում Շիրակի մարզի գյուղ Անի կայարանի բնակիչ, 31-ամյա Գևորգ Ներսիսյանը, վարելով Opel Vectra մակնիշի 34 VՕ 847 համարանիշի ավտոմեքենան, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում նշված ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե հենասյանը և շրջվելով հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Ներսիսյանն ու ավտոմեքենայում գտնվող ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ, 24-ամյա Ժենյա Հովհաննիսյանը և 54-ամյա Սաթենիկ Ազատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ։ Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Վահան Սամվելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներից Ժ. Հովհաննիսյանը վարորդի կինն է, իսկ Ս. Ազատյանը՝ մայրը։