Երեկ՝ փետրվարի 18-ին, թունավորման դեպք է տեղի ուեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոն «էկզոգեն թունավորում բնական գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:
Պարզվել է, որ հիվանդանոց տեղեփոխվածներն են՝ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչներ, 27-ամյա Վեներա Գասպարյանը, 21-ամյա Թագուհի Բաղդասարյանը, 5-ամյա Գագիկ Թադևոսյանը, 61-ամյա Սարիբեկ Թադևոսյանը, 21-ամյա Անի Այվազյանը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ վերջիններս թունավորվել են Գանձակ գյուղում գտնվող իրենց տանը ՝ գազի կաթսայից արտանետված գազից:
Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: