Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 18:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի 18 ԼՕ 965 համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 10 ՍՕ 106 համարանիշի ավտոմեքենաները:

 

Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: