Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Վանաձոր-Երևան ավտոճանապարհի Սպիտակի վարչական տարածքում Volkswagen Golf մակնիշի 35 PՏ 865 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 60 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։

 

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։ 

 

Մահացածները զինվորականներ են, ովքեր ծառայում են Հայաստանում տեղակայված ռուսական N ռազմաբազայում։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։