Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղի վարչական տարածքում՝ Կեռ-Հողեր կոչվող սարում, ավտոմեքենա է գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ «Գազ 66» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքնայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 20 մետր գլորվելով՝ հայտնվել սարի տակ, ինչի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներից ևս մեկը ճանապարհին մահացել է:
Ոստիկանությունը պարզել է, որ մեքենան վարել է Գուգարք գյուղի բնակիչ, 55-ամյա Հրաչիկ Առաքելյանը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Մահացած ուղևորներն են՝ Գուգարք գյուղի բնակիչներ՝ 36-ամյա Ռադիկ Սոլոմոնյանը և նրա որդին՝ 11-ամյա Արմեն Սոլոմոնյանը, իսկ հիվանդանոց տեղափոխված վիրավորներն են Գուգարք գյուղի բնակիչներ՝ 25-ամյա Դավիթ Պողոսյանը և նրա հայրը՝ 58-ամյա Արշալույս Պողոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածներն ու վիրավորները խնամիներ էին և սար էին մեկնում՝ խոտհնձի:
Շարունակությունն` այստեղ: