Հունվարի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com–ը՝ Ժամը 23:00-ի սահմաններում 26-ամյա Նարեկ Կարապետյանը, վարելով Mercedes-Benz G320 մակնիշի 11 AA 118 համարանիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների՝ Արշակունյաց փողոցում հարվածել է թիվ 30 շենքի մոտ կայանված Շեվրոլե մակնիշի 2 տաքիս ավտոմեքենաների:

 

Վթարի հետևաքնով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, վիրավորներին օգնություն են ցուցաբերել վթարի հարևանությամբ գտնվող շենքերի բնակիչները:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։