Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 31-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ shamshyan.com-ն է գրում և նշում, որ ժամը 01։30-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ՝ 33-ամյա Սուրեն Իշխանյանի վարած Mitsubishi մակնիշի 35 GX 773 համարանիշի և Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ՝ 36-ամյա Համլետ Գևորգյանի վարած Lexus մակնիշի 33 NN 555 համարանիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lexus-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 51-ամյա Անդրանիկ Սողոյանը «աջ նախաբազկի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ով վիրահատվել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Սողոյանը հանցագործ աշխարհում հայտնի, «օրենքով գող» Զապն է։