Նոյեմբերի 7-ին` ժամը 22.24-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում' Հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Պորշ Կայեն» մակնիշի 41NM100 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա ձորակը:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' տուժած Է. Ա.-ն տեղի ուժերով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

 

Հրշեջ-փրկարարները վարորդ՝ 1972թ. ծնված Հ. Ս.-ին և ուղևոր՝ 1985թ. ծնված Մ. Գ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:

 

Բժիշկները Հ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս տուժածներինը' միջին ծանրության:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: