Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 13:00-ի սահմաններում Սասունցի Դավիթ և Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 59-ամյա Անահիտ Դանիելյանի վարած Nissan մակնիշի 96 AD 666 համարանիշի և 37-ամյա Արմենակ Յոլչյանի վարած Daewoo մակնիշի Տ 56 44 համարանիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Ա. Դանիելյանն ու Daewoo-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 46-ամյա Մարինե Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ավագ քննիչ Ա. Փարսադանյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Դանիելյանը աշխատում է «Մարգարիտ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ Ա. Յոլչյանը՝ «Արալի Սթար» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ: 

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

 

 

 

 

 

 

 

shamshyan.com