Այսօր' հունվարի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com–ը՝ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Հովհաննես Մանասյանը, վարելով Nissan Pathfinder մակնիշի 09 ԼՕ 500 համարանիշի ավտոմեքենան, Կիևյան փողոցում՝ թիվ 1 շենքի դիմաց, բախվել է կանգառում եղած ГАЗель մակնիշի 2079 Տ համարանիշի ավտոմեքենային:

 

ГАЗель-ն էլ, որը սպասարկում է թիվ 52 Ա երթուղին, բախվել է մյուս ГАЗель մակնիշի 3328 Տ համարանիշի ավտոմեքենային: Նշված ГАЗель-ն էլ սպասարկում է թիվ 6 երթուղին:

 

Վթարի հետևանքով 6 հոգի, այդ թվում՝ 2 մանկահասակ երեխա, տեղափոխվել է հիվանդանոցներ: