Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 08։40-ի սահմաններում Սախարովի հրապարակում բախվել են Mercedes G500 մակնիշի 35 FG 602 համարանիշի և Renault Logan մակնիշի 516 ՕZ 61 համարանիշի ավտոմեքենաները։

Բախման հետանքով «յաշիկը» կողաշրջվել է՝ ընթացքում էլ բախվելով «Հայէկոնոմբանկ»-ի առջև կայանված Mercedes E200 մակնիշի 20 ՍԼ 421 համարանիշի և Mercedes ML 320 մակնիշի 19 ՕՕ 594 համարանիշի ավտոմեքենաներին։

Վթարի հետանքով «յաշիկի» 2 անչափահաս ուղևորներ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

shamshyan.com-ը հայտնում է, որ «յաշիկի» մեջ հայտնաբերվել է 35 ԼA 070 համարանիշներ, ու հիմա Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է, թե որ համարանիշներն են պատկանում «յաշիկին»։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: