Այսօր' հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում, Տերյան փողոցում թիվ 68 շենքի, «Տաշիր» հոլդինգի դիմաց բախվել են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակիչ 26-ամյա Գևորգ Սահակյանի վարած Opel Vectra մակնիշի 34 DL 209 համարանիշի և Երևանի բնակիչ 23-ամյա Քեշիշ Աբրամ Աթինի վարած BMW X5 մակնիշի 01 AA 606 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով BMW X5-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ու պոկել գովազդային վահանակը:
Վթարի հետևանքով Opel Vectra-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ով ըստ տեղեկությունների հղի է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում