Ոստիկանության քննչական գլխավոր վարչութան Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 17-ին, Լոռու մարզում տեղի ունեցած վթարի փաստով: Ժամը 23:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բաղրամյան 61 հասցեի դիմաց Արագածոտնի մազրի Արուշ գյուղի բնակիչ 46-ամյա Անտոն Անտոնյանը, վարելով РАФ 22 03 մակնիշի 04 ՍՍ 851 համարանիշի ավտոմեքենան, բախվել է ճամփեզրի էլէկտրասյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Անտոնյանն ու ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 42-ամյա Հասմիկ Տոնոյանը տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Անտոնյանը աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության Սևան քրեակատարողական հիմնարկում՝ որպես առաջատար մասնագետ, կոչումով մայոր է, իսկ հիվանդանոց տեղափոխված Հ. Տոնոյանը նրա կինն է:

Շարունակությունն՝ այստեղ: