Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 08:10-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 62-ամյա Սերյոժա Ստեփանյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Ուջան գյուղի վարչական տարածքում՝ դեպքի Երևան ընթանալիս, իր վարած Hyundai մակնիշի 17 VP 700 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, այնուհետև հողաթմբին ու ապառաժ քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով՝ ավտոմեքենայի ուղևոր, Բյուրեղավանի բնակիչ, 57-ամյա Սուսաննա Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու ուղևորուհին ամուսիններ են և Ուջան էին մեկնել հեքիմի մոտ, հեքիմն էլ Ուջանի նախկին գյուղապետ Առաքել Հարոյանն է:
Մանրամասները՝ Shamshyan.com-ում: