Այսօր՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Կոշ գյուղում բախվել են Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակիչ, 52-ամյա Շամիր Ավագյանի վարած ВАЗ 21-099 մակնիշի 35 ՕT 601 և Կոշ գյուղի բնակիչ, 33-ամյա Փայլակ Գալստյանի վարած ВАЗ 21-07 մակնիշի 61 ՕԼ 726 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Փ. Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Փ. Գալստյանը աշխատում է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ուղեկցող դասակի ոստիկան և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորն ինքն է եղել, իսկ ավտոմեքենան ապահովագրված չի եղել և վթարից հետո դիմել է փոխուստի:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Դավթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի