Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, այսօր' դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության շենքի դիմաց:Վթարի հետևանքով ոստիկանական համարանիշներով Hyundai-ն հայտնվել էր Քննչական գլխավոր վարչության շենքի մուտք մոտ, իսկ Վազ 2115 մակնիշի ավտոմեքենան ամբողջովին այրվել էր:

 

Վթարի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 3 ոստիկաններ, որոնցից 32-ամյա Վահան Վրթանեսյանը, ով աշխատում է, ոստիկանության պարեկապահակային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, որպես տուժող է ճանաչվել «Armenia today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում:

 

Մանրամասներն` այստեղ: