ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 15-ին, ժամը 19.42-ին ահազանգ է ստացել, որ Աբովյան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորանների հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մետր սահել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ, 1987թ. ծնված Վ. Ս.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Աբովյան քաղաքի ԲԿ:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: