ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 18-ին' ժամը 07.43-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի թունելի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին' թունելի մոտ, «Մերսեդես Վիտո» մակնիշի 95 AC 999 պ/հ (վարորդ՝ 1988թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը:Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տուժած Ի. Բ.-ը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Դիլիջան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: