ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 13-ին' ժամը 07.52-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 8-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 VD 129 պետհամարանիշով (վարորդ'1981թ. ծնված Ս. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (40 մ): Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը' տեղի ուժերով ավտոմեքենայի ուղևորները' 2007թ. ծնված Մ. և Մ. Բ.-ները, հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի ԲԿ: