ՀՀ ԱԻՆ-ում հունիսի 8-ին' ժամը 19.05-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-16 միջպետական ավտոճանապարհի Նոյեմբերյան-Պտղավան 25-րդ կմ-ի հատվածում «Լեքսո ւս» մակնիշի 96SD096 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Վ. Հ. ծնվ.1963թ.) դուրս է եկել երթևեկելի մասից, մոտ 8 մ սահել մոտակա ձորակը և մասնակի ընկել է ջրանցքը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Վ.Հ.-ին տեղի ուժերով դուրս են բերել ձորակից և տեղափոխել Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

 

Հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել ավտոմեքենայի ուղևոր Վրաստանի Հանրապետության քաղաքացի Ա. Ն.-ին (1968թ.), ով հոսպիտալացվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմե քենան և փակել գազի բալոնի փականը: