Հունիսի 23-ին, ժամը 09։22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1977 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 70 մ). հրդեհի նշաններ չկան:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով: Հոսպիտալացման ճանապարհին տուժածը մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան»: