Հուլիսի 12-ին, ժամը 23.16-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 22.50-ի սահմաններում քաղաքացուն զանգահարել է ընկերը՝ Լ.Ս.-ն, և հաղորդել, որ Երևան-Գառնի ավտոճանապարհին «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով ՃՏՊ-ի է ենթարկվել (մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը), որից հետո վերջինիս հետ կապ չի կարողանում հաստատել:
Ահազանգողը գտնվում է Կոտայքի մարզի Հացավան գյուղի ցուցանակի մոտակայքում. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հետախուզել են Ջրվեժ-Հացավան-Գեղարդ հատվածը, սակայն անարդյունք:
Լ.Ս.-ի որոնողական աշխատանքներն անհրաժեշտության դեպքում կվերսկսվեն ս.թ հուլիսի 13-ին: