Փրկարարական ծառայություն նոյեմբերի 22-ին տեղեկություն է ստացվել, որ  Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել ջրանցքում:

Ըստ նախնական տվյալների՝ կա  հինգ տուժած:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: