Մայիսի 7-ին, ժամը 17:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը գլխիվայր շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 61-րդ կմ-ին «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Ա. Ն., 1972 թ.) գլխիվայր շրջվել է:

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը՝ (Վ. Ն., 1974 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Սևան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: