Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Սևան ավտոճանապարհին՝ Սևան քաղաքի սկզբնամասում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և հարվածել գազալցակայանի պատին, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 53-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի 09 OO 900 պետհամարանիշով (վարորդ՝ 1984 թ. ծնված Մ. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազալցակայանի պատին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևոր՝ 1980 թ. ծնված Հ. Ն.-ը տեղափոխվել է Սևան քաղաքի ԲԿ: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 1972 թ. ծնված Կ. Խ.-ին, ով նույնպես հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: