Օգոստոսի 9-ին, ժամը 05.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին' ՃՈ Հրազդան քաղաքի հենակետի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Հրազդան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 39-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 DP 227 պետհամարանիշի (վարորդ Օ. Ս., ծնվ. 1990 թ.) «Օպել Կորսա» մակնիշի 14 ՏA 004 պետհամարանիշի (վարորդ' Ա. Ս., ծնվ. 1978թ.) և «ԲՄՎ-320» մակնիշի 34 FO 293 պետհամարանիշի (վարորդ' Է. Ք., ծնվ. 1991 թ.) ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան շրջվել է երթևեկելի մասում, իսկ «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
ՃՏՊ-ի հետևանքով «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 1995 թ. ծնված Տ. Ն.-ը (ծնվ.) մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով տեղափոխվել է Հրազդան քաղաքի ԲԿ: Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները և ուղղել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: