Հուլիսի 23-ին, ժամը 16.54-ին ահազանգ է ստացվել, որ Սևան–Երևան ավտոճանապարհին՝ Հրազդանի ՀՀ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել Հրազդան քաղաքի օպերատիվ խումբը:

 

 

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ-ում Կ.Ծ.-ի վարած «Օպել Կորսա» մակնիշի 34ND836 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

 

 

«Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1997թ. ծնված Շ. Կ.-ն, 1988թ. ծնված Ժ. Մ.-ն և 1999թ. ծնված Ե. Դ.-ն տեղափոխվել են Հրազդան քաղաքի ԲԿ:

 

 

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար: