Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում մարտի 6-ին ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան Մ 4 ավտոճանապարհի 29-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի 34 RM 282 (վարորդ՝ Մ. Մ., ծն. 1978 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին, այնուհետև՝ գլորվել ձորը (մոտ 75 մ):
Ստացված վնասվածքներից վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, Մ. Մ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: